Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/2474/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.04.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԼԴ/2474/02/21 N Ե ____ _/24_
04 ապրիլի 2024 թ.


Երրորդ անձանց՝ Մարինե Երվանդի Նասիլյանին
Արման Հարությունի Նասիլյանին
Լուսինե Հարությունի Նասիլյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Կ. Դեմիրճյան փողոց, 16 շենք, 42 բն./

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2024թվականի ապրիլի 03-ին վարույթ է ընդունել թիվ ԼԴ/2474/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հարություն Ռոլանդի Նասիլյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Մարինե Երվանդի Նասիլյան, Արման Հարությունի Նասիլյան, Լուսինե Հարությունի Նասիլյան՝ համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից Լոռու մարզի Վանաձոր համայնքի Կ. Դեմիրճյան փողոցի 16 շենքի 42 բնակարանից պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու, պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին.
Գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2024 թվականի մայիսի 07-ին, ժամը
11:30-ին /ՀՀ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53/:

Քաղաքացիական գործի քննության ընթացքում չներկայացնող երրորդ անձանց՝ Մարինե Երվանդի Նասիլյանին, Արման Հարությունի Նասիլյանին, Լուսինե Հարությունի Նասիլյանին /ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Կ. Դեմիրճյան փողոց, 16 շենք, 42 բն./ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային կապի ծառայությունից հետ են վերադարձվել Դատարան:

Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:

Դատավորի օգնական՝ Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` (0256) 2-11-00

Էլ. փոստ`