Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/41596/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

05.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

Պատասխանող՝ Հայկ Տիգրանի Ասատրյան
ՀՀ, ք. Երևան, Ռոստովյան փ․, 21 շ․ 6 բն․
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/41596/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ <<Ամերիաբանկ>> ՓԲԸ) ընդդեմ Հայկ Տիգրանի Ասատրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
Նշված որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Հայցադիմումը վարույթ է ընդունվել է 04.03.2024 թ-ին։ Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (ք. Երևան, Հ․ Նեսիսիյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն՝
2. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում առաջին ատյանի դատարանն այդ որոշումն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
6. Եթե հայցադիմումին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա դատարանը գործին մասնակցող անձանց հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Ծանուցման մեջ նշվում են դրանց ծանոթանալու ժամկետները:
7. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ նրան տեղեկացնում է հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի և ժամկետի մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝
1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Հասցե` ք. Երևան, Հ․ Նեսիսիյան 10

Հեռ..` +374 10 24-08-31, ներքին (237)

Էլ. փոստ`