Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ Թիվ ԵԴ/36004/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցում

06.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության 95 հոդված


Աշոտ Ռոբերտի Դավթյանին
(ՀՀ, ք. Երևան, Թաիրով փողոց, տուն 13/2)

ԾԱՆՈՒՑՈՒՄ
(Թիվ ԵԴ/36004/02/20 քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իրավունքի
և դրա իրականացման կարգի վերաբերյալ)

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/36004/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Աննա Վաչագանի Թորոսյանի և Ռոման Վովայի Նազարյանի ընդդեմ Լուսինե Հարությունի Հարությունյանի՝ պայմանագիրը կնքված համարելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն`
1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ նույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
3. Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եզրափակիչ դատական ակտը կարող է ազդել Ձեր իրավունքների կամ պարտականությունների վրա, կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը, ծանուցում եմ, որ Դուք կարող եք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով միջնորդություն ներկայացնել դատարան` նշված գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու մասին:

Հասցե` Հակաբյան 41ա

Հեռ..` (+374 10) 51-18-13 ներքին 457

Էլ. փոստ`