Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Երևանի հ. 127 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ

08.04.2024

Հայտատու` <<Երևանի հ. 127 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17.02.2022թ.-ի N08-Ն հրաման

<<Երևանի հ. 127 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ դաստիարակ, հոգեբան, լոգոպեդ հաստիքների թափուր տեղի մրցույթի հայտարարություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17.02.2022թ.-ի N08-Ն հրաման
ՀՀ <<Երևանի հ. 127 մսուր-մանկապարտեզ >> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ 1 դաստիարակի (0,23) դրույքաչափով, հոգեբան (1) դրույքաչափով և լոգոպեդ (1) դրույքաչափով, թափուր պաշտոնները համալրելու համար:
Վերոհիշյալ պաշտոնների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հաստիքացուցակի պաշտոնական դրույքաչափի։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝
1․դիմում ( Ձև 1)
2․կրթության մասին փաստաթուղթ՝ դիպլոմ
3․անձը հաստատող փաստաթուղթ
4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք
5․ինքնակենսագրություն ՝ Ձև 4
6․լուսանկար 3x4չափի
7․այլ պետության քաղաքացիները՝ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8․ՀՀ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են զինվորական գրքույկ,կամ զինվորական կցագրման վկայական։
9․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչում հավաստող փաստաթղթեր(առկայության դեպքում)
10․որակավորման տարակարգ (առկայության դեպքում)
Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերը ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև մայիսի 7 -ը ներառյալ, ամեն օր ժամը՝ 10։00ից - 16։00-ն, բացի ոչ աշխատանքային օրերից։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի 2024թվականի մայիսի 15-ին ժամը՝ 14։00-ին, <<Երևանի հ. 127 մսուր-մանկապարտեզ >> ՀՈԱԿ-ի շենքում / ք. Երևան,Չեխովի 28/5 շենք/
Տեղեկությունների համար զանգահարել 010-42-41-11 հեռախոսահամարով։
Էլ. փոստ` mank127@mail.ru

Հասցե` ք. Երևան, Չեխովի 28/5 շենք

Հեռ..` 010-42-41-11, 091842012,091518524

Էլ. փոստ`