Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ6/0078/05/23 վարչական գործով ծանուցագիր

08.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր Բեսսի Մարատի Մարտիրոսյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Փարպեցի 26 շենք, բն. 20

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0078/05/23 վարչական գործով (Բեսսի Մարատի Մարտիրոսյանն ընդդեմ Դիլիջան համայնքի ղեկավարի, երրորդ անձ՝ Լևոն Հովհաննեսի Բարդակջյան՝ մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցող վիճակը վերականգնելուն, այն է՝ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Խորհուրդների փողոց, 23/2 հողամասի (հողամասի ծածկագիր՝ 11-003-0316-0114) և Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մյասնիկյան փողոց թիվ 16 հողամասի (հողամասի ծածկագիր՝ 11-003-0316-0016) միացման հատվածում առկա բլուրի քանդված հողային շերտը երկու հատվածում (11-003-0316-0015 և 11-003-0316-0016-005) ըստ տվյալ տեղանքին բնորոշ քաղաքաշինության նորմերի վերականգնելուն, ինչպես նաև ապօրինի շինություններից ազատելուն և դեպի Բեսսի Մարտիրոսյանի հողամաս տանող թիվ 11-003-0316-0020 ճանապարհը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասին) հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 14:30, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես հայցվոր։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`