Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0047/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցում «Էլեկտրոն» ՍՊԸ-ին

08.04.2024

Հայտատու` ՀՀ Հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 5-րդ մաս և 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող «Էլեկտրոն» ՍՊԸ-ին
(ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Ավթոնա)

Դատական ծանուցում

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ռ.Ավագյան) 05.04.2024 թվականի թիվ ՀԿԴ/0047/02/24 «Հակակոռուպցիոն քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշմամբ ընդունվել է վարույթ Արագածոտնի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցադիմումն՝ ընդդեմ «Էլեկտրոն» ՍՊԸ-ի` 4.515.130 ՀՀ դրամ հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարության 30-րդ և 31-րդ հոդվածների համաձայն՝ որպես պատասխանող կողմի, Ձեզ պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Դուք ունեք հետևյալ իրավունքները.
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Նույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատական նիստին նախագահող դատավորի կարգադրությունները պարտադիր են դատավարության մասնակիցների համար:
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան:
Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանում պետք է նշվի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),
5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) պատասխանողի միջնորդությունները.
4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացվել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
Տեղեկացնում ենք նաև, որ հայցադիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև 05.04.2024 թվականի «Հակակոռուպցիոն քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշման Ձեր օրինակը դեպոնացված են հակակոռուպցիոն դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով։



Դատավորի գործավար Ա.Չիլինգարյան

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
նախնական դատական նիստի

Պատասխանող «Էլեկտրոն» ՍՊԸ-ին
(ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Ավթոնա)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ռ.Ավագյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0047/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի Արագածոտնի մարզի դատախազության ընդդեմ «Էլեկտրոն» ՍՊԸ-ի` 4.515.130 ՀՀ դրամ հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին:
Դուք՝ որպես պատասխանող, տեղեկացվում եք, որ սույն գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 22-ին, ժամը 15:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցեն՝ ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ)։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):


Դատավորի գործավար Ա.Չիլինգարյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010)293126

Էլ. փոստ`