Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/2026/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

08.04.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Թիվ ՎԴ/2026/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր
Հասցեատեր՝ Ծովինար Դավթյանին
Հասցե` ք.Երևան, Հասրաթյան 82/6

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան որպես դատավարության մասնակից թիվ ՎԴ/2026/05/23 վարչական գործով ըստ հայցի Ծովինար Դավթյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանին Երևան քաղաքի Հասրաթյան փողոց 82/6 տուն հասցեին կից գտնվող ինքնակամ կիսակառույց շինությունն օրինականացնելու և Ծովինար Դավթյանին օտարելու մասին ՀՀ կառավարության 29.07.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված բարենպաստ վարչական ակտը (որոշումը) և կիսակառույցն ավարտին հասցնելու համար ճարտարապետահատակագծային (նախագծման թույլտվություն) առաջադրանքը՝ անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման և շինարարությունն ավարտելու ժամկետների մասին տվյալներով, Ծովինար Դավթյանին տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատական նիստը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 15-ին, ժամը 11:00-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում, հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 9:
(Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Հասցե` ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29 31 12

Էլ. փոստ`