Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«8» ապրիլի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/1779/02/24

08.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ


ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐԱՔՍԻ ԱԲՈՎՅԱՆԻՆ
/ք․ Երևան, Կենտրոն, Պռոշյան 1-ին փակուղի, 40 տուն./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Մալվինա Հարությունյան) 22.03.2024թ. որոշմամբ վարույթ է ընդունվել՝ «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ռոման Կարենի Աբովյանի, Արտեմ Սմբատի Աբովյանի, Արաքսի Հարությունի Աբովյանի, Լուսինե Սմբատի Աբովյանի, Կարեն Ռաֆիկի Աբովյանի, Սմբատ Աշոտի Աբովյանի՝ ՀՀ ք․ Երևան, կենտրոն համայնք, Պռոշյան 1-ին փակուղի, 40 տուն անշարժ գույքից Ռոման Կարենի Աբովյանի՝ 1/7-րդ բաժնի վրա բռնագանձում տարածելու, իսկ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5–րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատերերի կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին դիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 240833

Էլ. փոստ`