Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2024

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված, մաս 15


«ՍՈՒՆՌՈՒՆ» ՍՊԸ-ի տնօրեն պարոն Հարությունյան

Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Բյուրեղավան համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի և հողի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժերի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
2024թ․ ապրիլի 08-ին, ժամը 11:00-ին հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվել և նշանակվել է նոր լսուներ 2024 թվականի ապրիլի 25-ին ժամը 11:00-ին։ Նիստին մասնակցելու նպատակով Դուք՝ որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմին, հասցե` ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք, 1-ին հարկ, 2-րդ սենյակ:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեններով), իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Բյուրեղավան ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք

Հեռ..` +374 222 65203

Էլ. փոստ`