Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/37153/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

09.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԵԴ2/37153/02/23


Պատասխանող՝ ԱՎԵ Էլմոնտաժ ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Մայիսի 9-ի փողոց, 49 շենք, 5 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի մարտի 20-ին
դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ «ԱՎԵ Էլմոնտաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Պատասխանող)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի (դատավոր` Ա. Դանիելյան) կողմից 01.04.2021 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ա. Դանիելյան) կողմից 01.04.2021 թվականին կայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշում և կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով ուղարկվել է հարկադիր կատարման ծառայություն:
Դատարանի դատավոր Ա. Դանիելյանի լիազորությունները դադարելու հիմքով քաղաքացիական գործը 15.09.2021 թվականին վերամակագրվել է Դատարանի դատավոր Ս. Իսկանդարյանին:
Դատարանի (դատավոր` Ս. Իսկանդարյանի) կողմից 01.10.2021 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ս. Իսկանդարյանի) կողմից 19.01.2022 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի դատավոր Ս. Իսկանդարյանի լիազորությունները դադարելու հիմքով քաղաքացիական գործը 31.05.2022 թվականին վերամակագրվել է Դատարանի դատավոր Ա. Փիլոսյանին:
Դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյանի) կողմից 03.06.2022 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյանի) կողմից 11.10.2022 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանի դատավոր Ա. Փիլոսյանի լիազորությունները դադարելու հիմքով քաղաքացիական գործը 01.02.2023 թվականին վերամակագրվել է Դատարանի դատավոր Մ. Հովակիմյանին:
Դատարանի (դատավոր` Մ. Հովակիմյանի) կողմից 13.02.2023 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ. Հովակիմյանի գործուղման ժամկետը ավարտվելու հիմքով թիվ ԵԴ/10435/02/21 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 05.10.2023 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Պատասխանողի կողմից դատավարական փաստաթղթերը օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ստանալուց հետո Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Դատարանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը՝ 12:00-ին նշանակված դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչ Անի Վարդանյանը: Դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցված պատասխանող կողմը դատական նիստին չի ներկայացել, ինչպիսի պայմաններում Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով որոշել է դատական նիստն անցկացնել ծանուցված կողմի բացակայությամբ: Դատարանի կողմից դատական նիստը հետաձգվել է և հաջորդ դատական նիստը նշանակվել է 2024 թվականի փետրվարի 2-ին, ժամը՝ 16:00-ին:
Դատարանի կողմից 2024 թվականի փետրվարի 2-ին, ժամը՝ 16:00-ին նշանակված դատական նիստը չի կայացել դատավոր Ա. Մուշեղյանի դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու հիմքով և հաջորդ դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մարտի 20-ին, ժամը՝ 14:30-ին:
Դատարանի կողմից 2024 թվականի մարտի 20-ին, ժամը՝ 14:30-ին նշանակված դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչ Անի Վարդանյանը: Դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցված պատասխանող կողմը դատական նիստին չի ներկայացել, ինչպիսի պայմաններում Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով որոշել է դատական նիստն անցկացնել ծանուցված կողմի բացակայությամբ:
20.03.2024թ. Դատարանը դատական նիստի ընթացքում որոշեց դատական առանձին ակտի ձևով կայացնել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ որոշում:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ: Սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատարանը պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված դեպքում՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված են դեպքերը, երբ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով պարզեցված վարույթ կիրառելու դեպքերի, որոնց պարագայում եզրափակիչ դատական ակտը կայացվում և հրապարակվում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
Վերը նշված իրավադրույթներից ելնելով, նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում Դատարանը դեռևս չի կայացրել, Պատասխանողը չի առարկել հայցի դեմ և/կամ վերջինիս կողմից չի ներկայացվել հակընդդեմ հայց, իսկ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, միևնույն ժամանակ բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված դեպքերը՝ Դատարանը գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 7-րդ մասով, 188-րդ, 199-200-րդ և 296-300-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԵԴ/10435/02/21 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
1.1. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակել 2024 թվականի հունիսի 4-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Գործին մասնակցող անձանց պարզաբանել՝
- գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի սույն որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
- Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
- Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերը նշված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
- Վերը նշված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`