Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/0980/02/24 քաղաքացիական գործով ծանուցում

10.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0980/02/24

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14 մարտի 2024թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Եկատերինա Գիգոլի Ավետիսյանի ընդդեմ Խորեն Աղասի Ավետիսյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվորի ներկայացուցչի կողմից կրկին ներկայացված հայցադիմումը 29․02․2024 թվականին մակագրվել է Դատարանին: Հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, Դատարանի աշխատակազմին է հանձնվել 05․03․2024 թվականին:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ, և առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 121-րդ, 122-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Հայցադիմումն ընդունել վարույթ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 57-66-04

Էլ. փոստ`