Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ռոբերտ Տիգրանի Մարտիրոսյանի թիվ ՍնԴ/1911/04/20 սնանկության վարույթում առկա գույքի կրկնաճուրդ-վաճառքի մասին

11.04.2024

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ Սամվել Հարությունյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. մայիսի 6-ին ժամը 12:00-ին Ռոբերտ Տիգրանի Մարտիրոսյանի թիվ ՍնԴ/1911/04/20 սնանկության գործով կառավարիչ Ս․ Հարությունյանի կողմից ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեում կանցկացվի սնանկության վարույթում առկա գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`


Լոտ 1 - «OPEL ZAFIRA 1.8L» մակնիշի 35 UM 539 հաշվառման համարանիշի ավտոմեքենա /նույն․ համար՝ W0L0TGF7512226191, թ․տ՝ 2001թ․, տրանսպորտային միջոցի տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, վառելիքը՝ բենզին/գազ, մեքենայի արտաքին տեսքի վիճակը և տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար, գույնը՝ արծաթագույն մետալիկ/, մեկնարկային գինը՝ 928․000 ՀՀ դրամ։
Գույքի վաճառքի, տեղափոխման, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար սահմանվում է 5․000 ՀՀ դրամ վճար։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը, ինչպես նաև աճուրդին մասնակից չհամարվող անձանց վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Ռոբերտ Տիգրանի Մարտիրոսյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150000146506598, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ մինչև ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդին մասնակից չհամարվող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ ծանուցումը պետք է ներկայացվի ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեով կամ s.harutyunyan57@mail.ru էլ․ հասցեով աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը աճուրդի վաճառքի գինը վճարում է աճուրդի անցկացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում շարժական գույքի դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում անշարժ գույքի դեպքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրը ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Ս․ Հարությունյանին (հեռ. +37477987061)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ս․ Հարությունյանին (հեռ. +37477987061)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։

Հասցե` ք. Գյումրի, Պ. Սևակի 13/38

Հեռ..` 077987073

Էլ. փոստ`