Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/8519/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.04.2024

Հայտատու` ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-5-018

11 ապրիլի 2024թ.
Գործ - № ՇԴ/8519/02/21
ՇԴ-25-Ե

Թիվ ՇԴ/8519/02/21 քաղաքացիական գործով
1.Արմեն Նորայրի Հովհաննիսյանին
/հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գորկու փող., 107 շենք, բն. 1/

2.Նելլի Նորայրի Հովհաննիսյանին
/հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գորկու փող., 107 շենք, բն. 1/

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ՝ դատավոր Հ.Աղաքարյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Գայանե Գուրգենի Հովհաննիսյանի և Նորայր Վանյայի Հովհաննիսյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գուքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Սույն գործով դատական նիստը նշանակվել է՝ 2024թ․ մայիսի 21-ին, ժամը 12։00-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի թիվ 7 դատական նիստերի դահլիճում (հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր., 7-րդ շենք):
Գործի քննության ընթացքում պարզվել է, որ Նորայր Վանյայի Հովհաննիսյանը մահացել է 25.03.2018թ.:
1. Նորայր Վանյայի Հովհաննիսյանի մահից հետո ժառանգություն ընդունած ժառանգների մասին տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հարցում է կատարել ՀՀ նոտարական պալատ, որտեղից ստացված տեղեկության համաձայն՝ Նորայր Վանյայի Հովհաննիսյանի մահից հետո ժառանգություն են ստացել Արմեն Նորայրի Հովհաննիսյանը, Նելլի Նորայրի Հովհաննիսյանը և Նինա Գևորգի Հովհաննիսյանը:
2. Դատարանի գնահատմամբ, սույն գործի քննության արդյունքում կայացվելիք եզրափակիչ դատական ակտը կարող է առնչվել Ձեր իրավունքներին և շահերին:
Վերը նշվածից ելնելով և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումը, Ձեզ ծանուցվում է, որ Դուք իրավունք ունեք ներգրավվել սույն գործի քննությանը՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, որպիսի իրավունքը կարող եք իրականացնել սույն ծանուցումը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու մասին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան դիմում ներկայացնելու միջոցով:

ԴԱՏԱՎՈՐ` Հ.ԱՂԱՔԱՐՅԱՆ

Դատավորի օգնական՝ Ա.Իկիլիկյան


Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am և դատական տեղեկատվական՝ www.datalex.am կայքերից:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` /0312/-5-01-83

Էլ. փոստ`