Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ ԱՎԴ2/0451/02/19 քաղաքացիական գործով ՝

11.04.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ2/0451/02/19 քաղաքացիական գործով ՝
Անի Արթուրի Մուրադյանին
/Արարատի մարզ, գյուղ Արգավանդ, Կենտրոնական 5փ, 18տ/
Արսեն Սուրիկի Գրիգորյանին
/ Արարատի մարզ, գյուղ Արգավանդ, Կենտրոնական 5փ, թիվ 5 տ /
երրորդ անձ՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,
/ք․ Երևան, Ամիրյան 23/1/

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարութում է գտնվում ըստ հայցի Անի Արթուրի Մուրադյանի ընդդեմ Արսեն Սուրիկի Գրիգորյանի՝ անշարժ գույքից բաժնեմասն առանձնացնելու պահանջով, ըստ հակընդդեմ հայցի Արսեն Սուրիկի Գրիգորյանի ընդդեմ Անի Արթուրի Մուրադյանի, վեճի առարկային նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության՝ Անի Մուրադյանին 2018 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի մայիսի 23-ը «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության և ԱՁ Արսեն Գրիգորյանի միջև 23․05․2016 թվականին կնքված թիվ BOMF-26 գլխավոր վարկային պայմանագրով ստանձնած պարտավորության գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին թիվ ԱՎԴ2/0451/02/19 քաղաքացիական գործը։
Դատարանը գործով նախնական դատական նիստ է հրավիրել 02․07․2024թ․, ժամը 12։00-ին, որը տեղի կունենա դատարանի Մասիս քաղաքի նստավայրում (ՀՀ Արարատի մարզ քաղաք Մասիս Հերացու 26/31, E-mail: masis@court.am, Հեռ. 0236-4-52-51)
Անհրաժեշտ է նախնական դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը նշանակված դատական նիստին, ով պետք է ներկայանա դատարան անձը հաստատող փաստաթղթով, համապատասխան լիազորագրով (փաստաբանական արտոնագրով)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Հասցե` ՀՀ Արարատի մարզ քաղաք Մասիս Հերացու 26/31

Հեռ..` +37423645251

Էլ. փոստ`