Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՌՈԼԱՆԴ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.04.2024

Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ Ռոլանդ Գասպարյանի կողմից /նույնականացման քարտ----------՝, տրված՝-------------թ․ --------ի կողմից/ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծի 5-րդ փողոցի 4 հասցում, 04-0069-0023-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում և հարակից տարածքում խոշոր չափի աղբի կուտակման, առանց հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխելու՝ հողամասում արտադրական գործունեություն իրականացնելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի զավթելու և առանց համապատասխան թույլտվության ինքնակամ շինարարություն իրականացնելու համար տուգանք նշանակելու վերաբերյալ հարցը, պարզեց որ.
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հ․ Միքաելյանի 2024 թվականի մարտի 15-ի թիվ 1587 զեկուցագրի, 2024 թվականի մարտի 14-ի կազմված թիվ 2 արձանագրության հիման վրա 2024 թվականի մարտի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43․1-րդ, 48-րդ, 54-րդ և 154-րդ հոդվածների պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ, որին ներկայացել է իրավախախտ Ռոլանդ Գասպարյանը:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Փարաքար համայնքի վարչական սահմաններում ապօրինի շինարարությունները կանխարգելելու նպատակով հերթական ուսումնասիրության /շրջայցի/ ժամանակ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի կողմից՝ Ռոլանդ Գասպարյանի նկատմամբ ՀՀ Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծի 5-րդ փողոցի 4 հասցում՝ 04-0069-0023-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում և հարակից տարածքում խոշոր չափի աղբ կուտակելու, առանց հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության հողամասում արտադրական գործունեություն իրականացնելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը զավթելու և ինքնակամ շինարարություն իրականացնելու մասին կազմված 2024 թվականի մարտի 15-ի թիվ 1587 զեկուցագիրը, 2024թվականի մարտի 14-ի թիվ 2 արձանագրությունը, վարչական հանձնաժողովի 2024թվականի մարտի 29-ի թիվ 2/1 արձանագրությունը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Ռոլանդ Գասպարյանի կողմից Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծի փողոց փողոց 4 հասցեում և հարակից տարածքում կատարվել է խոշոր չափի աղբ կուտակում, առանց հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության հողամասում իրականացվել է արտադրական գործունեություն, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի զավթում և ինքնակամ շինարարություն իրականացում:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի մարտի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում հրավիրվել է վարչական նիստ, որին մասնակցելու նպատակով Ռոլանդ Գասպարյանը ծանուցվել է՝ 15․03․2024թ․ թիվ 888 ծանուցումը փոստով ուղարկու միջոցովAM / և հանձնվել է առձեռն՝ ստորագրությամբ։ Ռոլանդ Գասպարյանը ներկայացել է նիստին։
Վարույթի լսումների ընթացքում Ռ․ Գասպարյանը ներկայացրել է գրավոր հայտարարություն՝ համաձայն որի վերջինս մասամբ ընդունում է իր մեղավորությունը և պարտավորվել է մինչև 30․04․2024 թվականը վերացնել իրավախախտման հերևանքները և հանձնաժողովին ներկայացնել իրավիճակային հատակագիծ և իրավախախտման հերևանքների վերացնելը հավաստող լուսանկարներ։
Կողմերը եկել են փոխադարձ համաձայնության և Ռոլանդ Գասպարյանը պարտավորվել է 1 ամսյա ժամկետում վերացնել իրավախախտման հետևանքները, ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։
Ելնելով վերագրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի
35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ 2-րդ պարբերությամբ, հիմք ընդունելով Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 29.03.2024թ. թիվ 2/1 արձանագրությունը. Որոշում եմ՝

1. Ռոլանդ Գասպարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել մինչև 30․04․2024թ․:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական
դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշոփվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից,azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի
տեղեկագրերում հրատարակելու միջոցով։

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 0605330042

Էլ. փոստ`