Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

12.04.2024

Հայտատու` ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հրապարակային սակարկությունների մասին օրենքի 21-րդ հոդվածով

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հրապարակային սակարկությունների մասին օրենքի 21-րդ հոդվածով՝

Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված գյուղատնտեսական նշանակության հողամասերից վարձակալությամբ հողատարածքներ տրամադրելու մրցույթը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում 2024 թվականի մայիսի 14-ին ժամը 1100-ին:
Մրցույթի կդրվի
• Արտաշատ համայնքի Ազատավան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-007-0215-0001 կադաստրային ծածկագրով 2.5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի ջրովի վարելահող հողամասը, տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ տարեկան 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
Վարձակալության ժամկետը սահմանել 25 (քսանհինգ) տարի:
• Արտաշատ համայնքի Ազատավան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-007-0215-0005 կադաստրային ծածկագրով 2.58հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի ջրովի վարելահող հողամասը, տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ տարեկան 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
Վարձակալության ժամկետը սահմանել 25 (քսանհինգ) տարի:
• Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-016-0146-0022 կադաստրային ծածկագրով 9.42370 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի ջրովի վարելահող հողամասը, տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ տարեկան 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Վարձակալության ժամկետը սահմանել 25 (քսանհինգ) տարի
Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթղթերը:
Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 15000 ՀՀդրամ:
Մասնակցության տոմսի արժեքը կազմում է՝ 1000 ՀՀ դրամ:
Մրցույթի նախավճարի ճափ է սահմանվել վարձավճարի մեկնարկային գնի 5 %, մրցույթի քայլի չափ հաշվարկված մեկնարկային գնի 5 %:
Մրցույթի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի մրցույթի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2024 թվականի մայիսի 7-ը ներառյալ:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան մրցույթային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 091-191-151

Հասցե` Արտաշատ,Արարատ,Օգոստոսի 23-ի փող., շ.62

Հեռ..` +374/ 91 191 151

Վեբ կայք` www.artashat.am

Էլ. փոստ`