Թիվ ՍԴ3/1005/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ՝ Սենիկ Սամվելի Արզանյանին ուղղված դատական ծանուցում:
12.04.2024
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Հայտնում եմ, որ թիվ ՍԴ3/1005/02/23 քաղաքացիական գործով 2024թ․ մարտի 25-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. մայիսի 15-ին, ժամը՝ 15:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` (հասցե` Սյունիքի մարզ, ք. Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ 3):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈւՂԱՐ՝ Ս․ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս Անկախության 4/1
Հեռ..` 0284-2-58-92
Էլ. փոստ`