Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ի գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին (1-ին խումբ)

12.04.2024

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.04.2024թ-ին «Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ի թիվ ԱՐԴ/0033/04/17 սնանկության գործով նշանակված 1-ին խումբ գույքերի աճուրդային վաճառքը չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով:
08.05.2024թ-ին ժամը 14:00-ին «Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ի թիվ ԱՐԴ/0033/04/17 սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի 1-ին խումբ գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք` հետևյալ լոտերով.
ԼՈՏ-1. Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում գտնվող արտադրական, կամրջաշինական և ճանշին գործարանի կառուցման նշանակության հողամաս 1.5405 հա մակերեսով: Անշարժ գույքի կազմում գտնվում են հետևյալ շենք-շինությունները. արտադրական՝ 1.050,3 քմ ներքին-1249,6 քմ արտաքին մակերեսով, արտադրամաս՝ 1354,2 քմ, պահեստներ՝ 526,5քմ, լցակայան՝ 63,7քմ, ցեմենտի պահեստ՝ 109,1քմ, պահակատուն՝ 28,5քմ, ծածկոց՝ 131,2 քմ, պարիսպ՝ 106,8քմ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է ՚«Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ին /սեփ. իրավ. վկայական 2490981, տրված 15.02.2008թ/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Յունիբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 24.215.275 ՀՀ դրամ:
(Ծանոթություն. հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ N199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջի համաձայն, այսինքն՝ գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով՝ 1 քմ 1.914 դրամ, ընդհանուր՝ 29.485.170 ՀՀ դրամ և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
ԼՈՏ-4. «KPAZ 256 Բ1» մակնիշի ինքնաթափ բեռնատար ավտոմեքենա, պ/հ՝ 286 ՍՕ 12, տարեթիվը՝ 1990թ, անբավարար վիճակ: Մեկն. գինը 210.155 դրամ:
ԼՈՏ-7. «ODAZ 950030» մակնիշի կիսակցորդ ինքնաթափ, պ/հ՝ 162 L 01, տարեթիվը՝ 2007թ, գույնը՝ կապույտ, լավ վիճակ: Մեկն. գինը՝ 452,040 դրամ:
ԼՈՏ-9. «ՈՒՆԿ-320» մակնիշի ամբարձիչ մեքենա, պ/հ՝ 7602 ՏL, տարեթիվը՝ 1988թ, շարժման ձևը՝ անիվավոր, գույնը՝ դեղին: Մեկն. գինը՝ 447,970 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված «Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ի սնանկության գործով թիվ 2477604158410000 հատուկ հաշվին՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորության մարման նպատակով բաշխման ենթակա գումարի ծավալի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նշանակված և հայտարարված օրը կարող է փոխվել և տեղափոխվել այլ օր՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան նոր հայտարարություն:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. 094 348664:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պ. Սևակի 3

Հեռ..` +374 94348664

Էլ. փոստ`