Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող ծառայողական մարդատար ավտոմեքենայի աճուրդ-վաճառք

16.04.2024

Հայտատու` Ալագյազի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 8 հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի մայիսի 16-ի ժամը 14:00 -ին Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքում, գ. Ալագյազ, 2-րդ փողոց շենք 10 հասցեում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքի աճուրդ-վաճառք.
Լոտ 1. Ալագյազի համայնքապետարանի ծառայողական ավտոմեքենա, KIA sorento 3.5 մակնիշի, 2012 թվականի արտադրության մարդատար մեքենա՝ մեկնարկային գինը 5020000 / հինգ միլիոն քսան հազար/ ՀՀ դրամ: Գնորդը KIA sorento 3.5 մակնիշի, 2012 թվականի արտադրության մարդատար մեքենայի նկատմամբ ձեռք է բերում համապատասխան սեփականության իրավունք:
Շարժական գույքի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: Մեկնարկային գինը սահմանել 5020000 / հինգ միլիոն քսան հազար/ ՀՀ դրամ, նախավճարը` մեկնարկային գնի 5%-ի չափով և մասնակցային վճար 10000 ՀՀ դրամ: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 1%-ի չափով:
Հայտերն ընդունվում են մինչև 13.05.2024թ:
Մանրամասների համար դիմել մրցութային և աճուրդային հանձնաժողովին:
Հեռ. /098/ 37-72-27
Ալագյազի համայնքապետարան

Հասցե` Արագածոտնի մարզ, Ալագյազ համայնք, գ. Ալագյազ 2-րդ փողոց շենք 10

Հեռ..` 098377227, 094540108

Վեբ կայք` www.alagyaz.am

Էլ. փոստ`