Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/3569/02/16 քաղաքացիական գործով պատասխանող ՄԱՐԱՏ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

16.04.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՄԱՐԱՏ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ
(Հասցե` Լոռու մարզ, ք․Վանաձոր, Երևանյան խճուղի 137-40)


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Լարիսա Գարսևանի Մաիլյանի, Մարատ Ղազարյանի, Համլետ Ղազարյանի և Մարինե Ղազարյանի՝ ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, բաժնի վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
2024 թվականի մարտի 27-ին նշանակված նախնական դատական նիստը համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածի, անց է կացվել հայցվոր կողմի բացակայությամբ:
Նախնական դատական նիստի ժամանակ, ապացուցման բաշխման կանոններին համապատասխան, դատարանի կողմից Հայցվոր կողմի վրա է դրվել հետևյալ փաստերի ապացուցման պարտականությունը`
ա/ Այն, որ պատասխանող Լարիսա Գարսևանի Մաիլյանը ունի ֆինանսական պարտավորություններ Հայցվոր ընկերության նկատմամբ:
բ/ Այն, որ պատասխանող Լարիսա Գարսևանի Մաիլյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Երևանյան խճուղի 137/40 հասցեում ունի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք:
գ/ Այն, որ պատասխանող Լարիսա Գարսևանի Մաիլյանին համատեղ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքից հնարավոր է առանձնացնել նրա բաժինը, բռնագանձումը այդ բաժնի վրա տարածելու համար:
դ/ Այն, որ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում, հնարավոր է բնակելի տունը վաճառել հրապարակային սակարկություններով, պարտապանի մասնաբաժինն ուղղելով հայցվորի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, իսկ մնացած գումարը բաշխել մյուս համասեփականատերերի բաժիններին համաչափ:
Սահմանված փաստերի պարտականությունը դրվել է հայցվոր կողմի վրա:
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ է սահմանվել մինչև 2024 թվականի մայիսի 06-ը:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2024 թվականի մայիսի 27-ին ժամը 15:00-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10):
Որպես Պատասխանողներ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`