Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 19 փետրվարի 2024 թվականի N 875-Ա ՎԱԶԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.04.2024

Հայտատու` Արտաշատի համայնքապետարան
<<ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 29․1 հոդված, 59-րդ հոդված

3․ Եզրափակիչ մաս․

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169․16․-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 32-րդ, 35-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ․

1. Վազգեն Եղիազարյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց համայնքի ղեկավարի թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելու համար՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո օբյեկտն աշխատեցնելու համար՝ 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ։

2. Նախազգուշացնել Վազգեն Եղիազարյանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169․16․-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ 2-րդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ վարչական դատարան։Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

Հասցե` ք.Արտաշատ Օգոստոսի 23/62

Հեռ..` (0235) 20915

Էլ. փոստ`