Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/7513/02/20 քաղաքացիական գործով պատասխանող <<Սիս>> բուժական կոոպերատիվի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ` նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Լյովա Արշալույսի Հովհաննիսյանի (այսուհետ` նաև Հայցվոր) ընդդեմ <<Սիս>> բուժական կոոպերատիվի (այսուհետ` նաև Պատասխանող)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,


ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Լյովա Արշալույսի Հովհաննիսյանի ընդդեմ <<Սիս>> բուժական կոոպերատիվի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և գործի քննությունը սկսել սկզբից:
2. Քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 02.05.2024 թվականին, ժամը 12:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`