ՎԴ/6702/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր
17.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07 216
ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/6702/05/23 «16» ապրիլի 2024թ.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Երրորդ անձ՝ Մանվել Միրզոյանին
(ՌԴ Մոսկվայի մարզ, ք. Դոմոդեդովո, ցենտրալնի միկրոշրջան, Լենինսկայա փողոց. 2-րդ շենք, 43 բն.)
Դուք, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ըստ հայցի Թամարա Միրզոյանն ընդդեմ նոտար Յուրա Խաչիկի Եղիազարյանի, երրորդ անձինք՝ Մանվել Միրզոյան, Հոռոմսիմ Միրզոյան՝ Մանվել Սահակի Միրզոյանին և Հոռոմսիմ Սողոմոնի Միրզոյանին տրված ժառանգության իրավունքի վկայագրերը և որպես հետևանք՝ պետական գրանցումը մասնակի՝ Էմմա Միրզոյանի գույքի բնակելի տան 20,2 քմ և 55,3 քմ հողամասի չափով անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով նշանակված նախնական դատական նիստին, որը տեղի է ունենալու 25.06.2024 թվականին, ժամը 11:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Բացի այդ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` 010-494807 /216/
Էլ. փոստ`