Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/28066/02/23 քաղաքացիական գործով որոշում և դատական ծանուցագիր

18.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԴ2/28066/02/23

Պատասխանող՝ Մարինե Լավրենտիի Ղազարյանին
/ՀՀ, ք.Երևան, Ֆուչիկի 2 նրբ., 3, բն. 23/


Ձեզ է ուղարկվում թիվ ԵԴ2/28066/02/23 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր` Գ. Վարդանյան/ 17.04.2024թ. կայացված որոշումը դատաքննություն նշանակելու մասին:

Առդիր` « 1 » թերթից:

Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գործը դատաքննության նշանակելու մասին

17 ապրիլի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ.Վարդանյանս, քննության առնելով ըստ հայցի Հովհաննես Վաչեի Թոքմաջյանն ընդդեմ Մարինե Լավրենտիի Ղազարյանի՝ զրպարտող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին թիվ ԵԴ2/28066/02/23 քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Թիվ ԵԴ2/28066/02/23 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Հովհաննես Վաչեի Թոքմաջյանն ընդդեմ Մարինե Լավրենտիի Ղազարյանի՝ զրպարտող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին հրավիրվել են նախնական դատական նիստեր, որոնց ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167 հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար՝ գտնում եմ, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200 և 174 հոդվածներով`


Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԴ2/28066/02/23 քաղաքացիական գործը նշանակել դատաքննություն 2024թ. հոկտեմբերի 08-ին, ժամը 12:20-ին, քաղաք Երևան, Հալաբյան փող. 41ա հասցեում:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`