Թիվ ԵԴ2/27723/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
18.04.2024
Քաղաքացիական գործ
ԵԴ2/27723/02/23
Պատասխանող՝ Մարիա Էռնեստի Գրիգորյանին
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Բագրատունյաց 4-րդ նրբանցք, 21 շենք, 31 բն.
Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ2/27723/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի ՄՈԳՈ ՈՒՎԿ ՍՊ ընկերության ընդդեմ Մարիա Էռնեստի Գրիգորյանի՝ բռնագանձում տարածելու նպատակով ընդանուր սեփականություն հանդիսացող գույքի մեջ պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Դատական նիստը նշանակվել է 27.05.2024թ., ժամը 15:15-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, 8-րդ նիստերի դահլիճում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` 10287100
Էլ. փոստ`