Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ6/0083/05/24 վարչական գործով ծանուցագիր

22.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր Ժորժիկ Վարազդատի Մուրադյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նար-Դոս 2-րդ նրբ., 6-րդ տուն

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0083/05/24 վարչական գործով (Ժորժիկ Վարազդատի Մուրադյանն ընդդեմ ՀՀ նոտարական պալատի, երրորդ անձ՝ Հերիքնազ Մկրտչի Մուրադյան՝ ՀՀ «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Սոնյա Վերանյանի կողմից 2006 թվականի ապրիլի 18-ին Հերիքնազ Մկրտիչի Մուրադյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալուն ուղղված գործողությունը (սեղանամատյան 4661) ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք Հերիքնազ Մկրտչի Մուրադյանին տրված ժառանգության իրավունքի վկայագիրը վերացնելու պահանջի մասին) նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 16:30, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես հայցվոր։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 07.02.2024թ. որոշումը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, երրորդ անձ ներգրավելու, ապացույց պահանջելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին (ընդամենը՝ 2 (երկու) թերթ)։

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`