Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ6/0031/05/24 վարչական գործով ծանուցագիր

22.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Հայցվոր Սոնիկ Սաղաթելի Բեժանյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գարեգին Նժդեհի փող., թիվ 36 տուն

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0031/05/24 վարչական գործով (Սոնիկ Սաղաթելի Բեժանյանն ընդդեմ Վանաձոր համայնքի ղեկավարի, երրորդ անձ՝ Սաշա Սողոմոնի Ավետիսյան՝ Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի փողոց 53/1-1 հասցեում շինարարական աշխատանքների կատարման համար 24.05.2023 թվականին տրամադրված N CPPO-0000-6266 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին) նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 02-ին՝ ժամը 14:00, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես հայցվոր։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 26.01.2024թ. որոշումը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը ընդհանուր կանոններով քննելու, երրորդ անձ ներգրավելու, ապացույց պահանջելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին (ընդամենը՝ 1 (մեկ) թերթ)։

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`