Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ6/0329/05/22 վարչական գործով ծանուցագիր

22.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ Էդիտա Գրիշայի Բաղմանյանին
Հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք.Իջևան, Տերյան 3-րդ նրբանցք, տուն 25

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0329/05/22 վարչական գործով (Սվետլանա Սերյոժայի Աղասարյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Էմմա Գրիշայի Բաղմանյան, Էդիտա Գրիշայի Բաղմանյան՝ ՀՀ վարչական դատարանի 07.12.2020թ. թիվ ՎԴ2/0177/05/16 վճռով՝ ոչ իրավաչափ ճանաչված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 492 վկայագրի հիման վրա՝ ՀՀ Տավուշի մարզի ք. Իջևանի Վ. Տերյան փողոց 3-րդ նրբանցք 25 բնակելի տան նկատմամբ 26.08.2015թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ կամ անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ 26.08.2015թ. թիվ 26082015-11-0033 սեփականության վկայականը վերացնելու պահանջի մասին) նշանակվել է դատաքննություն, որը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 02-ին՝ ժամը 12:00, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2)։
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 08.02.2024թ. որոշումը վարչական գործը դատաքննության նշանակելու մասին (ընդամենը՝ 1 (մեկ) թերթ)։

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`