Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/11098/02/23 քաղաքացիական գործով Արևշատ Ղիասյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/11098/02/23


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Գործի ելքով չշահագրգռված երրորդ անձ ներգրավելու մասին

2-ը նոյեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով ԵԴ2/11098/02/23 քաղաքացիական գործով պատասխանող «Սիլ ինշուրանս» ԱՓԲ ընկերության ներկայացուցչի միջնորդությանը՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցվոր Սաթենիկ Նիկոլայի Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/՝ 08.08.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 08.12.2023 թվականը:
14.09.2023թ. Պատասխանողի կողմից դատարան է ներկայացվել միջնորդություն, որով վերջինս հայտնել է և միջնորդել երրորդ անձ ներգրավել և խնդրել քաղաքացիական գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
Միջնորդությունը հիմնավորվել է նրանով, որ հայցը բավարարվելու դեպքում Արևշատ Ղիասյանի համար կառաջանա լրացուցիչ պարտականություն՝ վերջինիս նկատմամբ կարող է կիրառվել մալուս՝ որպես առավել ռիսկային ապահովադիր:
Դատարանի 22.09.2023թ. որոշմամբ պարզեցված վարույթը դադարեցվել է, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 02.11.2023թ.:
Դատական նիստին ներկայացել է պատասխանողի ներկայացուցիչը, ով պնդել է միջնորդությունը:
Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, արձանագրում է.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը: միջնորդություն:
Նույն իրավանորմի 5-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործին ներգրավելու կամ ներգրավելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:
Դատարանն արձանագրում է, կայացվելիք դատական ակտը կարող է ազդել Արևշատ Ղիասյանի իրավունքների և պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը, ուստի վերջինիս պետք է ներգրավել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը
ՈՐՈՇԵՑ

ԵԴ2/11098/02/23 քաղաքացիական գործով Արևշատ Վաչագանի Ղիասյանին ներգրավել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`