Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/48821/02/21 քաղաքացիական գործով Բարսեղ Մկոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն

Ստեղծման ամսաթիվ: 2023-11-01 10:45:48
Որոշում: Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/48821/02/21

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31 հոկտեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Մարուսյա Մարգարյանի ընդդեմ Գարսևան Պողոսյանի և Բարսեղ Մկոյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Սուքոյանի վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Մարուսյա Մարգարյանի ընդդեմ Գարսևան Պողոսյանի և Բարսեղ Մկոյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դատավոր Ա.Սուքոյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 27.02.2023թ. մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 28.02.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Դատարանի 03.03.2023թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 06.06.2023թ., այնուհետև՝ 31.10.2023թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
Նախնական դատական նիստում Դատարանը հայցվորի ներկայացուցչի հետ քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն 2-րդ /նախկին Հոկտեմբերյան/ փողոցի թիվ 20, 18 և 22 հասցեների ընդհանուր 410 քմ հողամասը հայցվորի և պատասխանողների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսանալու, պատասխանողների կողմից ընդհանուր գույքից հայցվորի բաժինն առնանձնացնելուց հրաժարվելու, հայցվորի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող հողամասի չափի, հայցվորի բաժնեմասի՝ ընդհանուր գույքից առանձնացման հնարավորության վերաբերյալ փաստը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/48821/02/21 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվոր Մարուսյա Մարգարյանը պետք է ապացուցի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն 2-րդ /նախկին Հոկտեմբերյան/ փողոցի թիվ 20, 18 և 22 հասցեների ընդհանուր 410 քմ հողամասը հայցվորի և պատասխանողների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսանալու, պատասխանողների կողմից ընդհանուր գույքից հայցվորի բաժինն առնանձնացնելուց հրաժարվելու, հայցվորի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող հողամասի չափի, հայցվորի բաժնեմասի՝ ընդհանուր գույքից առանձնացման հնարավորության վերաբերյալ փաստը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 25.04.2024թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 02.05.2024թ., ժամը 10:00-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`