Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/18839/02/22 քաղաքացիական գործով որոշում և դատական ծանուցագիր

23.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԴ/18839/02/22

Երրորդ անձ՝ Սուսաննա Վարդանյանին
/ՀՀ ք. Երևան, Աջափնյակ Մարգարյան փող., 31 41 /

Ձեզ է ուղարկվում թիվ ԵԴ/18839/02/22 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր` Գ. Վարդանյան/ 23.04.2024թ. կայացված որոշումը դատաքննություն նշանակելու մասին:

Առդիր` « 1 » թերթից:

Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գործը դատաքննության նշանակելու մասին

23 ապրիլի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ.Վարդանյանս, քննության առնելով ըստ հայցի «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերությունն ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Սուսաննա Մակիդոնի Վարդանյան՝ թիվ Բ21 1716 ԿՀ կրկնակի փորձաքննության եզրակացությունն իրավական ակտերին հակասող ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԴ/18839/02/22 քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Թիվ ԵԴ/18839/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերությունն ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Սուսաննա Մակիդոնի Վարդանյան՝ թիվ Բ21 1716 ԿՀ կրկնակի փորձաքննության եզրակացությունն իրավական ակտերին հակասող ճանաչելու պահանջի մասին հրավիրվել են նախնական դատական նիստեր, որոնց ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167 հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար՝ գտնում եմ, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200 և 174 հոդվածներով`


Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԴ/18839/02/22 քաղաքացիական գործը նշանակել դատաքննություն 2024թ. հոկտեմբերի 08-ին, ժամը 12:00-ին, քաղաք Երևան, Հալաբյան փող. 41ա հասցեում:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`