Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0238/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում Արտյոմ Մխիթարի Մանուկյանին

23.04.2024

Հայտատու` ՀՀ Հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 5-րդ մաս և 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ Արտյոմ Մխիթարի Մանուկյանին
/ՀՀ, ք․Երևան, Կոմիտասի պող․, 33ԵՎ նկուղ/

Դատական ծանուցում

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ռ.Ավագյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0238/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, Արտյոմ Մխիթարի Մանուկյանի, երրորդ անձ՝ Ալեքս Ավետիսյան՝ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վերոնշյալ գործով 23.04.2024 թվականին կայացվել է «Հայցի հիմքի փոփոխությունը թույլատրելու մասին» որոշում։
Դատարանի կողմից Ձեզ արդեն իսկ պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված կարգով հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի և ժամկետի մասին։
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 8-րդ մասը, տրամադրում է որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետ՝ վերոնշյալ հոդվածի պահանջների պահպանմամբ, փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար։
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ որոշման Ձեր օրինակը դեպոնացված է հակակոռուպցիոն դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով։

Դատավորի օգնական ` Լ.Աթաբեկյան

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
նախնական դատական նիստի

Պատասխանող՝ Արտյոմ Մխիթարի Մանուկյանին
/ՀՀ, ք․Երևան, Կոմիտասի պող․, 33ԵՎ նկուղ/

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ռ.Ավագյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0238/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, Արտյոմ Մխիթարի Մանուկյանի, երրորդ անձ՝ Ալեքս Ավետիսյան՝ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Դուք՝ որպես պատասխանող, տեղեկացվում եք, որ սույն գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 13-ին, ժամը 16:30-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցեն՝ ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ)։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Դատավորի օգնական Լ․Աթաբեկյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010)293126

Էլ. փոստ`