Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ3/0134/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված





ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak@court.am

ՇԴ-25-Ե-
ՇԴ3/0134/02/19
<<04>> ապրիլի 2024թ.
Պատասխանող՝ «Զաք-Արթ» ՍՊԸ-ին
ՇՄ, գ.Պեմզաշեն 5-րդ փողոց, 1-ին նրբանցք, 5 տուն

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ուղարկվում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԺԱՄԱԿՈՉՅԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0134/02/19



ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


04.04.2024թ. ք.Գյումրի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝

Նախագահությամբ դատավոր` Անի Երիջանյանի
Քարտուղարությամբ՝ Վարդուհի Մուրադյանի


դռնբաց դատական նիստում քննարկելով «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի հայցն ընդդեմ «Զաք-Արթ» ՍՊԸ-ի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու կամ գումար բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց՝

Սույն քաղաքացիական գործով 04․04․2024թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված գործողությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածին 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը,
2) ապացուցման կարիք չունեցող փաստերը,
3) ապացուցման ենթակա փաստերը,
4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը,
5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով.
2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 169-րդ, 171-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց ՝

1. Թիվ ՇԴ3/0134/02/19 քաղաքացիական գործով բաշխել ապացուցման պարտականությունը՝ սահմանելով, որ
2. Գործի լուծման համար նշանակություն ունեն և ապացուցման են ենթակա հետևյալ փաստերը՝
2.1. Կողմերի միջև «Գույքի անհատույց օգտագործման» պայմանագիր կնքված լինելու փաստը:
2.2. Հայցվորի՝ «HCA-C 2500-ALFA LAVAL մակնիշի 2.500 լիտր տարողությամբ «Կաթի պաղեցնող տարողություն» գույքի սեփականատեր կամ օրինական տիրապետող հանդիսանալու փաստը:
2.3. «Գույքի անհատույց օգտագործման» պայմանագրի 1.6-րդ կետով վիճելի գույքը պատասխանողին հանձնված լինելու և նրա տիրապետության տակ գտնվելու փաստը:
2.4. Վեճի առարկա հանդիսացող գույքը պատասխանողի կողմից ապօրինի տիրապետելը՝ առանց օրենքով և /կամ/ գործարքով սահմանված հիմքերի:
2.5. «HCA-C 2500-ALFA LAVAL մակնիշի 2.500 լիտր տարողությամբ «Կաթի պաղեցնող տարողությունը» բնեղենով գոյություն չունենալու փաստը:
2.6. Մինչև բնեղենով գոյության դադարումը՝ «HCA-C 2500-ALFA LAVAL մակնիշի 2.500 լիտր տարողությամբ «Կաթի պաղեցնող տարողության» պատասխանողի ապօրինի տիրապետման ներքո գտնվելու փաստը:
2.7. Վեճի առարկա հանդիսացող գույքի արժեքը պայմանագրի կնքման պահին 2,100,000 ՀՀ դրամ կազմելու փաստը:
3. Սահմանել, որ նշված փաստերի 2.1-րդ կետից մինչև 2.6-րդ կետերը ենթակա են ապացուցման հայցվորի կողմից:
4. Ապացույցները ներկայացնել մինչև 2024 թվականի ապրիլի 25-ը, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7, դահլիճ թիվ 4):
5. Քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի ապրիլի 29-ին, ժամը 10:00-ին:
6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԵՐԻՋԱՆՅԱՆ

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +37431250183

Էլ. փոստ`