Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2683/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Արման Սամվելի Մելիքջանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ` նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի <<Գրանդոս>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի (այսուհետ` նաև Հայցվոր) ընդդեմ Արման Սամվելի Մելիքջանյանի (այսուհետ` նաև Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի <<Գրանդոս>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի ընդդեմ Արման Սամվելի Մելիքջանյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ` 07.05.2024 թվականին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց 41 Ա, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`