Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/0140 /02/24 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

25.04.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված


Քաղաքացիական գործով պատասխանող
«Գավառի ճանապարհների շահագործման և շինարարական» ԲԲ ընկերություն
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 120

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Մարտին Երեմի Հովսեփյանի հայցն ընդդեմ «Գավառի ճանապարհների շահագործման և շինարարական» ԲԲ ընկերության՝ չվճարված աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող «Գավառի ճանապարհների շահագործման և շինարարական» ԲԲ, սակայն ըստ «Էլեկտրոնային դատավարություն» համակարգում գեներացված տվյալների՝ ծանուցումը չի հաջողվել իրականացնել:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-26-69

Էլ. փոստ`