Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8434/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին
/ք.Երևան, Ագաթանգեղոսի 2Ա/

Պատասխանող Լուսինե Ֆրունզիկի Մայիլյանին
/ՀՀ, ք.Երևան, Բակունցի փողոց, 40 տուն/

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
չներկայացնող երրորդ անձ Տաթևիկ Տիգրանի Պողոսյանին
/ ՀՀ, ք.Երևան, Բակունցի փողոց, 40 տուն/

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
չներկայացնող երրորդ անձ Լիանա Տիգրանի Պողոսյանին
/ ՀՀ, ք.Երևան, Բակունցի փողոց, 40 տուն/

ԵԴ/8434/02/19

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

22.04.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, ծանոթանալով ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Լուսինե Ֆրունզիկի Մայիլյանի, երրորդ անձինք՝ Տաթևիկ Տիգրանի Պողոսյանի և Լիանա Տիգրանի Պողոսյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ բռնագանձումը պարտապանի հասանելիք գումարի վրա տարածելու, մնացած գումարը համասեփականատերերի միջև իրենց բաժիններին համապատասխան բաշխելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 26.03.2019թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Լուսինե Ֆրունզիկի Մայիլյանի, երրորդ անձինք` Տաթևիկ Տիգրանի Պողոսյանի և Լիանա Տիգրանի Պողոսյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու` բռնագանձումը պարտապանի հասանելիք գումարի վրա տարածելու, մնացած գումարը համասեփականատերերի միջև իրենց բաժիններին համապատասխան բաշխելու պահանջների մասին, որը 29.03.2019 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2019թ որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Որոշման դեմ հայցվոր «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հարություն Չադրյանը 06.05.2019 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2019 թվականի որոշմամբ Վերաքննիչ բողոքը բավարարվել է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2019 թվականի թիվ ԵԴ/8434/02/19 քաղաքացիական գործով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվել է:
Թիվ ԵԴ/8434/02/19 քաղաքացիական գործը դատական կազմին է հանձնվել 21.08.2019 թվականին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29.08.2019թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2021թ. որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, իսկ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության եզրակացության ստացումը:
«Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից 18.04.2024 թվականին դատարան է ստացվել փորձագետի թիվ «Ք-081-01-21» եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Նկատի ունենալով, որ «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից ստացվել փորձագետի թիվ «Ք-081-01-21» եզրակացությունը՝ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է վերսկսել թիվ ԵԴ/8434/02/19 քաղաքացիական գործի վարույթը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ, 160-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերսկսել թիվ ԵԴ/8434/02/19 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Լուսինե Ֆրունզիկի Մայիլյանի, երրորդ անձինք՝ Տաթևիկ Տիգրանի Պողոսյանի և Լիանա Տիգրանի Պողոսյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ բռնագանձումը պարտապանի հասանելիք գումարի վրա տարածելու, մնացած գումարը համասեփականատերերի միջև իրենց բաժիններին համապատասխան բաշխելու պահանջների մասին:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 08.07.2024 թվականին, ժամը 14:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈւՆԻԱԹՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`