Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

10.04.2024թ. վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 0648 արձանագրություն և Վահե Սմբատի Ղարագյոզյանին վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը հրավիրելու մասին թիվ 13/7837-2024 ծանուցագիր

25.04.2024

Հայտատու` ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 29․1-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետ և 15-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

2024 թվականի ապրիլի 30-ին ժամը 11:00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու «ԻՄՄԱՆ ՖԱՐՄ» ՍՊ ընկերության (պետական գրանցման համարը՝ 81.110.1351658, ՀՎՀՀ՝ 07629835) կողմից կատարված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնում (ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան 26):
Կից ներկայացվում է 2024 թվականի ապրիլի 10-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ 0648 արձանագրությունը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Առդիր՝ 1 (մեկ) ֆայլ։

Հասցե` ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26

Հեռ..` 010650553

Էլ. փոստ`