Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(20)234532-Ա Վարչական տույժ նշանակելու մասին

25.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Տ(20)234532-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «11» դեկտեմբերի 2023թ․
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով «ՏԵԽԶՈՆ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն, ՀՎՀՀ՝ 00193807) տնօրեն Միքայել Վլադիմիրի Բուդումյանի (այսուհետ՝ Տնօրեն) նկատմամբ 2023 թվականի նոյեմբերի 17-ին կազմված տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(20)234532 արձանագրությունը և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից 2023 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 13։29-ին, իրականացվել են վերահսկողական գործառույթներ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակ 59 հասցեում գործող «ՏԵԽԶՈՆ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող տեխզննման կայանում ՎԱԶ «VAZ-21074» մակնիշի, 34 NZ 338 հ/հ տրանսպորտային միջոցը, առանց տեխնիկական զննություն անցկացնելու, ճանաչվել է տեխնիկապես սարքին և տրվել է արատորոշման քարտ։
Այսինքն՝ խախտվել են ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565 որոշման պահանջները, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1234-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն:
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565 որոշման հավելվածով հաստատված կարգի 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերի համաձայն՝
10․ Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունն սկսվում է տրանսպորտային միջոցը հաշվառման վկայագրի տվյալների նույնականացումից հետո։
11․ Տեխնիկական զննության կայաններում կատարվում են տրանսպորտային միջոցների` սույն կարգի N 1 ցանկում նշված ագրեգատների, հանգույցների, համակարգերի և աշխատանքների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքները:
12․ Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը և դրանց հիմնական տեխնիկական բնութագրերը ներկայացված են սույն կարգի N 2 ցանկում։
13․ Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվում է համապատասխան նշում։
15․ Տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով։
16․ Տեխնիկական վիճակի ստուգման արդյունքի հիման վրա էլեկտրոնային եղանակով ձևակերպվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման քարտը (այսուհետ` արատորոշման քարտ)՝ համաձայն ձևի:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1234-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն` առաջացնում է տուգանքի նշանակում լիցենզավորված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Վերոնշյալ իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը նշանակվել է 2023թ. դեկտեմբերի 11-ին ժամը՝ 12։00-ին, որին «ՏԵԽԶՈՆ» ՍՊ ընկերության տնօրեն Միքայել Վլադիմիրի Բուդումյանը չի ներկայացել և գրավոր միջնորդություն չի ներկյացրել այն հետաձգելու վերբերյալ։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(20)234532 արձանագրությունը, լուսանկարների պատճենները, տեսաձայնագրությունը և այլ նյութեր) վարչական վարույթի նյութերում առկա են, որով և հիմնավորվել է նշված իրավախախտման փաստի առկայությունը:
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է «ՏԵԽԶՈՆ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
«ՏԵԽԶՈՆ» ՍՊ ընկերության տնօրեն Միքայել Վլադիմիրի Բուդումյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 1․000․000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:
Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։


ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ









Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`