Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(22)234711-Ա Վարչական տույժ նշանակելու մասին

25.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(22)234711-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «29» դեկտեմբերի 2023թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Արմեն Ժորայի Կարապետյանի (այսուհետ՝ վարորդ) նկատմամբ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին կազմված թիվ Տ(22)234711 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 19։01-ին, իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի արդյունքում 15.12.2023 թվականին կազմվել է թիվ Տ(22)234711 արձանագրությունը և կշռման թիվ 21512230076 անդորրագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ գ/հ 1, ստուգաչափման համար՝ թիվ 075731)՝ Արմեն Ժորայի Կարապետյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ 15.12.2023թ․-ին, ժամը՝ 19։01-ին, Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 200+000 կմ հատվածում երթևեկել է մեկ տանող սռնու վրա ընկնող թույլտրելի առավելագույն բեռնվածքը 1․200 կիլոգրամով գերազանցող, 2 սռնի ունեցող ԻՎԵԿՈ «IVECO» մակնիշի 37 UA 612 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցով, 3 սռնի ունեցող ՇՄԻՑ «SCHMITZ» մակնիշի 07 L 007 հաշվառման համարանիշի կիսակցորդով:
Այսինքն՝ խախտվել է Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով։
Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են` թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը նշանակվել է 29․12․2023թ․-ին ժամը՝ 15։15-ին, որի մասին Արմեն Ժորայի Կարապետյանը ծանուցվել է 15․12․2023թ․ ժամը՝ 19։01-ին, սակայն վերջինս չի ներկայացել գործի քննությանը և գրավոր միջնորդություն չի ներկայացրել գործի քննւթյունը հետաձգելու վերաբերյալ, ինչպես նաև չի ներկայացրել գրավոր առառրկություն։
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Համաձայն նշված հավելվածի 3․2․1 կետի՝ մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով), թույլատրելի առավելագույն բեռնվածքը՝ 11․5 տոննա։
Համաձայն կշռման թիվ 21512230076 կտրոնի՝ 2 սռնի ունեցող ԻՎԵԿՈ «IVECO» մակնիշի 37 UA 612 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցը, 3 սռնի ունեցող ՇՄԻՑ «SCHMITZ» մակնիշի 07 L 007 հաշվառման համարանիշի կիսակցորդով, բեռնված է եղել 38․790 կգ․, որից 1-ին սռնին՝ 7․400 կգ․, 2-րդը՝ 12․700 կգ․, 3-րդը՝ 6․130 կգ․, 4-րդը՝ 6․510 կգ․, 5-րդը՝ 6․050 կգ․, այսինքն՝ Արմեն Ժորայի Կարապետյանը գերազանցել է մեկ տանող սռնու վրա ընկնող թույլտրելի՝ 11․500 կգ․, առավելագույն բեռնվածքը 1․200 կիլոգրամով։
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Արմեն Ժորայի Կարապետյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(22)234711 արձանագրությունը, կշռման թիվ 21512230076 կտրոնը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ

Արմեն Ժորայի Կարապետյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:



ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`