Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր Թիվ ՎԴ2/0005/05/23 վարչական գործով

30.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0005/05/23 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2024թ.

Հասցեատեր՝ Նարեկ Պողոսյան
Հասցե՝ քաղաք Վանաձոր, Տարոն 4ՄԷ․,
շենք 3, բնակարան 12

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևան քաղաքի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Գևորգ Միհրանի Մոնոսյանի ընդդեմ <<Լոռու մարզ>> նոտարական տարածքի նոտար Բաբկեն Բորիսի Մխիթարյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Ազատուհի Միհրանի Մոնոսյան և Նարեկ Գագիկի Պողոսյան՝ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին Ազատուհի Միհրանի Մոնոսյանին ժառանգության իրավունքի վկայագիր տալու նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ Ազատուհի Միհրանի Մոնոսյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, ինչպես նաև Ազատուհի Միհրանի Մոնոսյանի և Նարեկ Գագիկի Պողոսյանի միջև 2022 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը և 2022 թվականի դեկտեմբերի 15-ին վերջինիս անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Վարչական գործով դատաքննությունը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 25-ին, ժամը 16:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևան քաղաքի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Ա․ Խաչատրյան

ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մաս

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված

Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:






Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +(374)26120149

Էլ. փոստ`