Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ/3399/02/23 քաղաքացիական գործով պատասխանող՝ Աստղիկ Խաչիկի Քարամյանին ուղղված դատական ծանուցում:

06.05.2024

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կից ուղարկվում է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՍԴ/3399/02/23 «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» 2024թ․ ապրիլի 15-ի որոշումը:
Որոշման համաձայն թիվ ՍԴ/3399/02/23 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ 2024թ․ մայիսի 14-ին, ժամը՝ 11:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցեն` ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ, եթե՝
1) հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով.
2) դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:


ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈւՂԱՐ՝ Ս.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս Անկախության 4/1

Հեռ..` 0284-2-58-92

Էլ. փոստ`