Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ2/0192/05/13 վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին որոշում

31.03.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ.76-րդ հոդվածներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0192/05/13

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10 մարտի 2014թ. ք.Սևան

ՀՀ վարչական դատարանը (Սևանի նստավայր)՝ դատավոր Ա. Մկրտչյան, քննարկելով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության ընդդեմ «Մայրուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 170.725 դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ2/0192/05/13 վարչական գործը վարույթ ընդունելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Մայրուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 170.725 դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանի (Սևանի նստավայր, դատավոր՝ Հ. Թորոսյան) 03.04.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրվա որոշմամբ դատարանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
Դատարանի 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
ՀՀ նախագահի 2014 թվականի հունվարի 8-ի թիվ ՆՀ-1-Ա հրամանագրով դատավոր Հ. Թորոսյանի լիազորությունները 2014թ. հունվարի 9-ից համարվել է դադարած:
Սույն գործը 2014թ. մարտի 7-ին մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին:
Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ վարչական գործը պետք է ընդունել վարույթ և նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ հոդվածներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության ընդդեմ «Մայրուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 170.725 դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ2/0192/05/13 վարչական գործն ընդունել վարույթ:
Գործի դատաքննությունը նշանակել 2014 թվականի ապրիլի 22-ին, ժամը 15:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի (Սևանի նստավայր) շենքում (ք. Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Դ Ա Տ Ա Ր Ա Ն

¦____§ ____________ 2014թ. 1501, ք.Սևան, Աբովյան փողոց 6/1

Ելից N ԴԴ-9/2________ +(374261) 20149

«Մայրուս» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությանը
(հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն)

Ուղարկվում է §Վարչական գործը վարույթ ընդունելու, գործի վարույթը վերսկսելու և գործը դատաքննության նշանակելու մասին¦ ՀՀ վարչական դատարանի 10.03.2014թ. որոշումը:
Դուք կանչվում եք որոշմամբ նշված վայրում և ժամանակին նշանակված դատական նիստին (ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Առդիր որոշումը՝ 1 թերթից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՍԵՎԱՆԻ ՆՍՏԱՎԱՅՐ

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գործ թիվ ՎԴ2/0192/05/13

03 ապրիլի 2013թ. ք. Սևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, դատավոր Հ. Թորոսյան, ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը, ըստ հայցի՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության՝ ընդդեմ «Մայրուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 170.725 դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին՝
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Հաշվի առնելով այդ հանգամանքը, դատարանը գտնում է, որ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
2.Հայցվորը միջնորդություն է հարուցել որպես հայցի ապահովման միջոց՝ պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին, որին դատարանը կանդրադառնա առանձին որոշմամբ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին կետով և 77-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով, դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1.Հայցադիմումը ընդունել վարույթ:
2.Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի և 125-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ Հ. ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20149

Էլ. փոստ`