Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ2/0355/05/13 վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին որոշում

31.03.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ. 76-րդ հոդվածներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0355/05/13

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20 մարտի 2014թ. ք.Սևան

ՀՀ վարչական դատարանը (Սևանի նստավայր)՝ դատավոր Ա. Մկրտչյան, քննարկելով ըստ հայցի Սևանի քաղաքապետարանի ընդդեմ Լևոն Համլետի Կիրակոսյանի՝ 84.602 դրամ գույքահարկի գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ2/0355/05/13 վարչական գործը վարույթ ընդունելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց

Սևանի քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Լևոն Համլետի Կիրակոսյանի՝ 84.602 դրամ գույքահարկի գումար բռնագանձելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանի (Սևանի նստավայր, դատավոր՝ Հ. Թորոսյան) 14.06.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ նախագահի 2014 թվականի հունվարի 8-ի թիվ ՆՀ-1-Ա հրամանագրով դատավոր Հ. Թորոսյանի լիազորությունները 2014թ. հունվարի 9-ից համարվել է դադարած:
Սույն գործը 2014թ. մարտի 19-ին մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին:
Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ վարչական գործը պետք է ընդունել վարույթ և նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ հոդվածներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի Սևանի քաղաքապետարանի ընդդեմ Լևոն Համլետի Կիրակոսյանի՝ 84.602 դրամ գույքահարկի գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ2/0355/05/13 վարչական գործն ընդունել վարույթ:
Գործի դատաքննությունը նշանակել 2014 թվականի մայիսի 8-ին, ժամը 15:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի (Սևանի նստավայր) շենքում (ք. Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ



Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Դ Ա Տ Ա Ր Ա Ն

¦____§ ____________ 2014թ. 1501, ք.Սևան, Աբովյան փողոց 6/1

Ելից N ԴԴ-9/2________ +(374261) 20149

Լևոն Կիրակոսյանին
(հասցեն՝ ք. Երևան, Ա. Խաչատրյան փողոց, թիվ 33/34)

Ուղարկվում է ¦Վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին§ ՀՀ վարչական դատարանի 20.03.2014թ. որոշումը:
Դուք կանչվում եք որոշմամբ նշված վայրում և ժամանակին նշանակված դատական նիստին (ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Առդիր որոշումը՝ 1 թերթից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20149

Էլ. փոստ`