Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/45316/03/12 վճարման կարգադրություն

17.07.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Թիվ-ՎԴ/45316/03/12
27.07.2012թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ա.Ղազարյանս, ծանոթացա
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության հայցադիմումին՝
«Արտյոմ Մուրադյան» ՍՊԸ տնօրեն Արտյոմ Մուրադյանի նկատմամբ 100.000 դրամ վճարելու մասին
վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ
ՊԱՐԶԵՑԻ
| ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետի 07.03.2012թ. թիվ 69 որոշմամբ պատասխանող «Արտյոմ Մուրադյան» ՍՊԸ տնօրեն Արտյոմ Մուրադյանը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2447 հոդվածի հիմքով ենթարկվել Է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 100.000 դրամի չափով։
Նկատի ունենալով, որ պատասխանողը չի վճարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետի 07.03.2012թ. թիվ 69 որոշմամբ սահմանված տուգանքի գումարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը հայցադիմում Է ներկայացրել՝ <Արտյոմ Մուրադյան> ՍՊԸ տնօրեն Արտյոմ Մուրադյանի նկատմամբ 100.000 դրամ վճարելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանը գտնում Է, որ
ներկայացված հայցադիմումը վերաբերում Է կողմերի միջև օրենքով
սահմանված դրամական որոշակի պահանջին։
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածով և ըստ Էության չստուգելով պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ Է
<Արտյոմ Մուրադյան> ՍՊԸ տնօրեն Արտյոմ Մուրադյանին սույն կարգադրությունն ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը՝
1. կատարել 100.000 դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է.
2. դատարանին առձեռն կամ փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել , հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում եք ապօրինի։
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը կքննվի հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը։
Մույն կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում հակընդդեմ հայց չնեոկայացնելու դեպքում, սույն վճարման կարգադրությունը կստանա օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և կարող է կատարվել հարկադիր կարգով։

Դատավոր Ա.ՂԱԶԱՐՅԱՆ

(Ծանոթություն; Մույն վճարման։ կարգադրությունը (կարգադրության մասը) < >201 թ.
ստացել է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ։
Դատավոր Ա.ՂԱԶԱՐՅԱՆ
< > 201 թ. ստացվել է հակընդդեմ հայց, որի ուժով սույն վճարման
կարգադրությունը վերացել է։

Դատավոր Ա.ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/223/

Էլ. փոստ`