Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7861/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

22.07.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Թիվ ՎԴ/7861/05/13 վարչական գործով

18.07.2014թ.

Պատասխանող` ԱՁ Արարատ Այվազյանին
ք. Նոր Հաճըն, Չարենցի 22/6

Սույնով տեղեկացնում ենք, որ ըստ հայցի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե Նաիրիի տարածքային հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արարատ Այվազյանի՝ 423400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/7861/05/13 վարչական գործով 22.09.2014թ., ժամը 12.10-ին նշանակվել է դատաքննություն։
Խնդրվում է ապահովել Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը 22.09.2014թ., ժամը 12.10-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 317)։

/Ներկայանալ լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերով։/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/222/

Էլ. փոստ`