Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վճարման կարգադրություններով հրապարակային ծանուցումներ

12.08.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածներ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Դ Ա Տ Ա Ր Ա Ն

§ 11 ¦օգոստոս 2014թ. 1501, ք.Սևան, Աբովյան փողոց 6/1

+(374261) 20149

Մարտունու տարածքային հարկային տեսչության (Հայցվոր) կողմից ներկայացված վճարման կար•ադրություն արձակելու մասին հայցադիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) կողմից արձակված սույն գրությանը կից ցուցակում նշված վճարման կարգադրությունները և դրանց արձակման հիմք հանդիսացած հայցադիմումներն ու դրանց կից փաստաթղթերը ուղարկվել են պատասխանողներին, սակայն հետ են վերադարձվել` հասցեատերերին հանձնելու անհնարինության պատճառով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ պատասխանողների այլ հասցե հայտնի չէ դատարանին, սույն գրությանը կից ցուցակում նշված անձանց վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):
Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո ստորև նշված վճարման կարգադրությունները համարվում են պատասխանողների կողմից ստացված:
Նշված վճարման կարգադրություններն օրենքով սահմանված կարգով պատասխանողների կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողներից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել իր մասով նշված գումարը վճարելու պահանջը (հաշվեհամար 900005240487), եթե պահանջը հիմնավորված է համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայցª վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում է ապօրինի:
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահմանված կարգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը:
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրություններն ստանում են օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա են հարկադիր կատարման:


ԴԱՏԱՎՈՐ______Ա. ՄԿՐՏՉՅԱՆ




Ցուցակ
ՀՀ վարչական դատարանի (Սևանի նստավայր)
1. Գործի համարը` ՎԴ2/8151/03/13, պատասխանող` Մհեր Ավետիսյան, հասցեն` ք. Վարդենիս, Երևանյան 15/2, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 01.08.2013 թ., 228611, վճարման ենթակա գումարը` 20.000 դրամ:

2. Գործի համարը` ՎԴ2/5651/03/13, պատասխանող` Էդուարդ Աղասյան, հասցեն` ք. Վարդենիս, Ռոմանի 1/1, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 30.04.2013թ., 218851, վճարման ենթակա գումարը` 20.000 դրամ:

3. Գործի համարը` ՎԴ2/5702/03/13, պատասխանող` Վիգեն Ավետիսյան, հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Աստղաձոր, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 10.06.2013թ., 224343, վճարման ենթակա գումարը` 20.000 դրամ:

4. Գործի համարը` ՎԴ2/5751/03/13, պատասխանող` Լիպարիտ Աբրահամյանի, հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծակքար, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 14.06.2013թ.,224375, վճարման ենթակա գումարը` 20.000 դրամ:

5. Գործի համարը` ՎԴ2/1903/03/13, պատասխանող` Արա Սեթյանի, հասցեն` ք. Վարդենիս, Լեռնագործների 3/47, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 31.01.2013թ., 213971, վճարման ենթակա գումարը` 20.000 դրամ:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +374 261 20149

Էլ. փոստ`