Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վճարման կարգադրություններով հրապարակային ծանուցումներ

12.08.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածներ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Դ Ա Տ Ա Ր Ա Ն

§12¦ օգոստոս 2014թ. 1501, ք.Սևան, Աբովյան փողոց 6/1

+(374261) 20149

ՀՀ ոստիկանության §Ճանապարհային ոստիկանություն¦ ծառայության (Հայցվոր) կողմից ներկայացված վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) կողմից արձակված սույն գրությանը կից ցուցակում նշված վճարման կարգադրությունները և դրանց արձակման հիմք հանդիսացած հայցադիմումներն ու դրանց կից փաստաթղթերը ուղարկվել են պատասխանողներին, սակայն հետ են վերադարձվել` հասցեատերերին հանձնելու անհնարինության պատճառով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ պատասխանողների այլ հասցե հայտնի չէ դատարանին, սույն գրությանը կից ցուցակում նշված անձանց վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):
Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո ստորև նշված վճարման կարգադրությունները համարվում են պատասխանողների կողմից ստացված:
Նշված վճարման կարգադրություններն օրենքով սահմանված կարգով պատասխանողների կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողներից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել իր մասով նշված գումարը վճարելու պահանջը (900013150025 հաշվեհամարին), եթե պահանջը հիմնավորված է համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայցª վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում է ապօրինի:
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահմանված կարգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը:
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրություններն ստանում են օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա են հարկադիր կատարման:


ԴԱՏԱՎՈՐ ______ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ




Ցուցակ
ՀՀ վարչական դատարանի (Սևանի նստավայր)

1. Գործի համարը` ՎԴ2/1027/03/12, պատասխանող` Բենյամին Ռոբերտի Կոստանյան, ծնվ. 1980թ., հասցեն` ք. Դիլիջան, Կալինինի 87/15, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 23.09.2011թ., ԱԳ 590886, վճարման ենթակա գումարը` 15.000 ՀՀ դրամ:

2. Գործի համարը` ՎԴ2/0135/03/12, պատասխանող` Հայկ Սերոժի Փիրումյան, ծնվ. 1980թ., հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, գ. Ազատամուտ, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 17.06.2011թ., ԱԷ 386739, վճարման ենթակա գումարը` 15.000 ՀՀ դրամ:

3. Գործի համարը` ՎԴ2/1217/03/12, պատասխանող` Արտակ Սուրիկի Հունանյան,ծնվ. 1981թ., հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Գետակ, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 12.10.2011թ., ԱԳ 650090, վճարման ենթակա գումարը` 6.000 ՀՀ դրամ:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +374 261 20149

Էլ. փոստ`