Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ 6/3596/03/13 գործով վճարման կարգադրություն

12.08.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ, 75-րդ հոդվածներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վ Ճ Ա Ր Մ Ա Ն Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Գործ թիվ ՎԴ 6/3596/03/13
<<09>> սեպտեմբերի 2013թ. ք. Վանաձոր
ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Ալավերդյանս, ծանոթանալով ՀՀ Ֆինանսների նախարարության հայցադիմումին` «Երևան-1» ԱԿ-ից` 1 100 000 դրամ վճարելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի`
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ` «Երևան-1» ԱԿ-ի, հայտնելով, որ «Երևան-1» ԱԿ-ն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 26.10.2009թ. տրված թիվ ՇԽ-211 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի հիման վրա իրականացնում է շահումով խաղերի կազմակերպման գործունեություն: ԱԿ-ն խախտել է «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը` մինչև 2012թ. 4-րդ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը չի ներկայացրել 4-րդ եռամսյակի համար համապատասխան տարածքային հարկային մարմնի տեղեկանքը` հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների մասին: Նշված պարտավորությունը չկատարելու հետևանքով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի համաձայ, ՀՀ ֆինանսների նախարարության` 11.06.2013թ. թիվ 20.2/8077-13 գրությամբ հրուցվել է նոր վարչական վարույթ և ՀՀ ֆինանսների նախարարի 27.06.2013թ. թիվ 524-Ա հրամանով որպես պատասխանատվության միջոց ԱԿ-ի նկատմամբ կիրառվել է տուգանք` 1 100 000 ՀՀ դրամի չափով:
Հայցվորը խնդրել է` նշված գումարը ՀՀ ֆինանսների նախարարության օգտին պատասխանողի կողմից վճարելու համար արձակել վճարման կարգադրություն:
Հայցադիմումը վերաբերվում է` իրավաբանական անձից որոշակի դրամական գումար բռնագանձելուն:
Առկա չեն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածով սահմանված վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժելու հիմքերը:
Հայցադիմումը համապատասխանում է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ և 155-րդ հոդվածների պահանջներին:
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` 157-րդ հոդվածի 1-ին կետի և 158-րդ հոդվածի պահանջներով և ըստ էության չստուգելով պահանջի հիմքում ընկած վարչական ակտի հիմնավորվածությունը, ՀՀ վարչական դատարանը
Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ո Ւ Մ Է
«Երևան-1» ԱԿ-ին, սույն կարգադրությունը ստանալուց կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն` պատշաճ ծանուցված համարվելու պահից երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը.
1. կատարել` 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ վճարելու պահանջը,եթե պատասխանողը պահանջը հիմնավորված է համարում,
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ, ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե պատասխանողը վարչական ակտը համարում է ապօրինի: Հակընդդեմ հայց ներկայացվելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքին համապատասխան, կրելու է դատական ծախսերը: Սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացվելու դեպքում, վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:
Դ Ա Տ Ա Վ Ո Ր` _______________________ Ա. Ա Լ Ա Վ Ե Ր Դ Յ Ա Ն

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6

Հեռ..` +374 322 23235

Էլ. փոստ`