Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վճարման կարգադրություններ

13.10.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-88 /227/

< 13 > հոկտեմբերի 2014թ.

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից արձակած վճարման կարգադրությունը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերն ուղարկվել են պատասխանողին, սակայն վերոնշյալ փաստաթղթերը պարունակող ծրարը հետ է վերադարձվել հասցեատիրոջը հանձնելու անհնարինության պատճառով, իսկ պատասխանողի այլ հասցե առկա չէ, ուստի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածների նշված կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։


Գործի համար` ՎԴ/139750/03/13 Պատասխանող`
«Լոնգ-Սպլիտ» ՍՊԸ Հասցեն`
Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 5 թաղ., 10 շենք, 14 բն.
Կոտայքի մարզ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փող., թիվ 2/4 խանութ Հրամանի համար` 768-Ա Որոշման ամսաթիվ` 06.09.2013թ. Գումարը` 100.000 ՀՀ դրամ։

Վերոնշյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո նշված վճարման կարգադրությունը համարվում է պատասխանողի կողմից ստացված։
Վերոնշյալ վճարման կարգադրությունն օրենքով սահմանված կարգով պատասխանողի կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողը պարտավոր են կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել Ձեր մասով նշված գումարը վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված եք համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում եք ապօրինի։
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահմանված կարգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը։
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրություններն ստանում են օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա են հարկադիր կատարման։




ԴԱՏԱՎՈՐ Ա. ԾԱՏՈՒՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447188(227)

Էլ. փոստ`