Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/6898/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

12.01.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/6898/05/14 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-_____ 12.01.2015թ.
Հասցեատեր` Հայկ Թաթուլյանին
Հասցե` Մարգարյան 2 մրբ. Շ. 4 , բն. 22

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի` Հայկ Թաթուլյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Անդրանիկ Մարտիրոսյանի կողմից 10.11.2014 թվականին կայացված թիվ Վ-46/410 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2015 թվականի փետրվարի 16-ին ժամը 11:00՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 330):
Վերընշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես հայցվոր:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:


Դատավոր Հ. Այվազյանի օգնական Ս. Մկրտչյան

Վարչական գործ
թիվ ՎԴ/6898/05/14




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


08 դեկտեմբերի 2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան)` դատավոր Հրաչ Այվազյան, ծանոթանալով Հայկ Թաթուլյանի կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին.
Պ Ա Ր Զ Ե Ց

Հայկ Թաթուլյանը 08.12.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Անդրանիկ Մարտիրոսյանի կողմից 10.11.2014 թվականին կայացված թիվ Վ-46/410 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, Դատարանը գտնում է, որ դրանք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 78-րդ, 89-րդ, 123-րդ, 127-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածներով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Հայկ Թաթուլյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Անդրանիկ Մարտիրոսյանի կողմից 10.11.2014 թվականին կայացված թիվ Վ-46/410 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն գործով նախնական դատական նիստը նշանակել 16.02.2015 թվականին ժամը 11:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 330):
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:




ԴԱՏԱՎՈՐ ՀՐԱՉ ԱՅՎԱԶՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121

Էլ. փոստ`